Սեբորեային դերմատիտ

Սեբորեային դերմատիտը խրոնիկական բորբոքային մաշկախտ է , որի դեպքում ախտահարվում են առավելապես մաշկի սեբորեային հատվածները՝ դեմք (ճակատ, հոնքեր, կոպերի թարթիչային եզրեր, հետականջախեցային շրջաններ, քիթ-այտային և քիթ-շրթունքային ծալքեր․․․) , գլխի մազածածկ մաս և կրծքավանդակ։ Այս հատվածներում գտնվող ճարպագեղձերի աշխատանքը դառնում է գերակտիվ։
Այն լայնորեն տարածված խնդիր է, ունի համառ ընթացք և նշանակալի ազդում է կյանքի որակի վրա։ Արտահայտվում է կարմրավուն օջախներով, որոնք պատված են դեղնասպիտակավուն թեփերով։ Խնդիրը սրվում է հատկապես ձմռան և գարնան ամիսներին։ Այդ շրջանում հիվանդները գանգատվում են թեփոտումից, այրոցի և քորի զգացումից։
Սեբորեային դերմատիտի ժամանակին բուժումը կօգնի կանխարգելել հիվանդության առաջընթացը և խուսափել մեծ քանակությամբ շամպունների անդադար և անարդյունավետ օգտագործումից։

