Ակնե

Ակնեն տարածված մաշկային հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում է մաշկի ճարպամազային կոմպլեքսը ։ Հիմնականում առաջանում է դեռահասության տարիքում, սակայն չի բացառվում նաև ավելի մեծ տարիքում սկիզբը։
Բնորոշ է բաց և փակ կոմեդոնների, հանգույցիկների և թարախաբշտիկների առաջացումը ։ Տեղակայվում է գերազանցապես դեմքի, կրծքավանդակի և մեջքի շրջանում։
Ակնեի առաջացման բազմաթիվ պատճառներ են հայտնի՝ ժառանգականություն, սթրես, հորմոնալ և տարիքային փոփոխություններ, սննդակարգ։ Բնորոշվում է ճարպի գերարտադրությամբ, բորբոքմամբ և իմուն պատասխանով։ Ակնեն ոչ ճիշտ բուժման պարագայում ուղեկցվում է սպիներով և հիպերպիգմենտացիաներով, որքան վաղ սկսվի գրագետ թերապիան, այնքան լավ արդյունքներ կարելի է սպասել։ Բուժումն ընտրվում է անհատականորեն ՝ ըստ ախտահարման խորության, տարածվածության ՝ համապատասխան օրգանիզմի առանձնահատկություններին։

